Իմ կրթական հավակնությունները

Իմ կրթական հավակնությունները հումանիտար առարկաներն են:Երբ չորրորդ դասարան էի, ավելի շատ սիրում էի մաթեմատիկան :Հիմա կարծես փոխվել է իմ հավակնությունները:

Անկեղծ ասած ուսուցիչը մեծ դեր ունի, երեխայի, դեռահասի, դպրոցականի կյանքում: Եթե դպրոցականը հարգեց, սիրեց, ուսուցչուհուն, կամ ուսուցչին, ինչքան էլ դժվար լինի իր համար, կամ թեման չհասկանա միևնույն է կփորձի մի փոքր ինչ-որ բան անել:Թեկուզ սիրով կմասնակցի դասերին, առանց խանգարելու այն:

Շատ սիրում եմ աշխարհագրությունը, ինձ հետաքրքիր է եղել միշտ, ես սիրել եմ դեռ մանկուց ինձ Ինչուիկ էին ասում այնքան հարցեր էի տալիս,որտեղ ինչ է գտնվում: Ես սիրում եմ ուսումնասիրել իմ քաղաքը ու նաև աշխարհը, թեկուզ գրքով:

Պատմությունը յուրաքանչյուր հայ պիտի լավ իմանա իր պատմությունը, որովհետև մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ պարտավոր ենք այն իմանալ:Մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, ու մենք այնքան լավ պիտի իմանանք մեր պատմությունը, որ պինդ պահենք մեր երկիրը, թե խելքով, թե ուժով:

Շատ սիրում եմ խոհարարությունը, ու հաճույքով եմ զբաղվում խոհարարությամբ:Ես մտածում էի, որ դառնալու եմ բարձրակարգ խոհարար, հիմա մտածում եմ, ուրիշ ոլորտ փորձել, բայց միևնույն է մի օր խոհարարություն կուսումնասիրեն,ինքս ինձ համար թեկուզ:

Սպորտը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Անկախ նրանից թե որ առարկան ենք սիրում, ինչ կրթական հավակնություններ ունենք կյանքում, պետք է շատ զբաղվել սպորտով, շատ քայլել, ճամփորդել, ճանաչել մեր շատ սիրելի քաղաքը:Տղաների համար անհրաժեշտ է մարզվել, չէ որ նրանք ապագա զինվորներ են:

Լարանը՝ որպես արյունահոսությունը կանգնեցնող արդյունավետ միջոց

Այսօրվա առողջագիտության դասը հիմնականում նվիրված էր լարանով պարապմունքներին, այսինքն, ինչպես է պետք է այն կապել, որտեղ, երբ և, իհարկե, ինչու։ Նախ և առաջ, վերհիշեցինք նախորդ թեմաները, կապված վիրակապության հետ։ Լարանը հատուկ ռեզինից գործիք է, որն օգտագործվում է բաց արյունահոսության տեղերը կապելու և արյունը կանգնեցնելու համար։ Այն հաճախ կիրառվում է հրազենային վնասվածքների դեպքում։

Թումավորում

Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի՝ տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով: Շատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելը: Երեխաների մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել՝ ինչ է կերել երեխան, որտեղ է գտնվել, ինչին է դիպել: Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել հիվանդության առաջացման պատճառների մասին: Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնության:

Report of english works

,,Преступление и наказание,,

1. Как вы понимаете слово ,,преступление,,-Нарушающее существующий правопорядок и подлежащее уголовной ответственности.
2. Каждое ли преступление наказывается законом- Если не будет взятки.

3. Каждое ли нарушение закона можно считать преступлением перед совестью- Почти все.

4. Можно ли нарушить закон, дабы добиться справедливости- По мойму нет.

5. Каждое ли преступление должно караться законом-нет.

6. В праве ли человек сам вершить суд перед другим человеком- нет.

Դասակարգել քիմիական ռեակցիաները բերել օրինակներ

Միացման ռեակցիա
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ:
օրինակ՝
Cu + O -> CuO 

Քայքայման ռեակցիա
Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր:
օրինակ՝
Fe(OH)-> FeO + H2

Տեղակալման ռեակցիա
Տեղակալման են կոչվում այն ռեակցիանները, որոնք կատարում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարի ատոմներից, որևե մեկին:
օրինակ՝
Zn + 2HCl—>ZnCl2 + H2

Փոխանակման ռեակցիա
Փոխանակման ռեակցիաները (անվանում են նաև կրկնակի փոխարինման, կրկնակի տեղակալման կամ մետաթեզի ռեակցիաներ) ընթանում են, երբ երկու իոնային միացությունների բաղադրիչ մասերը փոխանակվում են մեկը մյուսով՝ առաջացնելով երկու նոր միացություն։ 
օրինակ՝
BaCl2​+Na2​SO4​→BaSO4​+2NaCl

Ջերմանջատիչ ռեակցիա
Ջերմանջատիչ ռեակցիաները նրանք են, որոնք ընթանում են ջերմություն անջատելով։ Ջերմային էֆեկտը կախված է փոխազդող նյութերի բնույթից, ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից և այլն։

Կատալիզատորներ
Կատալիզատոր, քիմիական նյութ, որն արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։

Օքսիդավերականգնման ռեակցիա
Օքսիդավերականգնման ռեակցիան քիմիական ռեակցիայի տեսակ է, որի ընթացքում տեղի է ունենում էլեկտրոնների անցում երկու կառուցվածքային միավորների միջև։ 

Ինքնաստուգման առաջադրանքներ

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Միկրոտարրեր – երկաթ (Fe), պղինձ (Cu), սելեն (Se), յոդ (I), քրոմ (Cr), ցինկ (Z), ֆտոր (F), մանգան (Mn), կոբալտ (Co), մոլիբդեն (Mo), սիլիցիում (Si), բրոմ (Br), վանադիում (Va), բոր (B), մագնեզիում (Mg), նատրիում (Na), քլոր (Cl), կալիում (K), կալցիում (Ca)։

Մակրոտարրեր – ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P), ծծումբ (S)

Ուլտրատարրեր – ոսկի (Au), արծաթ (Fe), ուրան (U), ալյումին (Al)

2. Որքա՞ն է մակրոտարրերի՝ C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի (%).

       1)  24 %                              2)76 %                          3)  97 %             4)  62%

3. Որքա՞ն է կենսական տարրերի՝ մակրոտարրերի կարգաթվերի գումարը.

      1)  31                                   2)  92                              3)  53                           4)   48

4. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի  նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

4) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

5. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

  1)  սննդային, մեծ, կենսաբանական                          3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

  2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական                4)  սննդային, մեծ, կենսաքիմիական   

6. Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.

Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում  է, քանի որ ____________ ազդեցությամբ  ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով _____________:

1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին                                

2) ուրեազ  ֆերմենտի, ատոմային թթվածին

3) ուրեազ  ֆերմենտի, ատոմային ջրածին

 4) կատալազ  ֆերմենտի, ատոմային թթվածին  

7. Որո՞նք են բաց թողած բառերը.

Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն _________ ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են  որպես ____________ միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես _______:

1) ընկճող, ուրախացնող, խթանիչ                            3) խթանիչ, ընկճող, թույն                                          

2) ընկճող , խթանիչ, թույն                                            4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

8. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

9. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…

Օրգանական նյութեր – սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ

Անօրգանական նյութեր – կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, քլոր

10. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը, գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած:

Ջուր — H2O(1:16); Mr(H2O) = 2*Ar(H)+Ar(O) = 2+16 = 18 => ω(H2) = (2/18)*100 = 11.111%:

11. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.

1)  H216O                                     2)   D216O                            3)   D217O                   4)  T218O

12. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում՝ D2O –ում.  

1)  25                               2)   29,4                           3)  70,6                     4)  80

13. Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում…

Սենյակների ծավալները՝

  • 26 մ3
  • 19 մ3
  • 31 մ3
  • 19 մ3
  • 88 մ3
  • 49 մ3

26+19+19+31+88+49=232 մ3

1 լիտր = 0.001 մ3

V(O2)=232000 լ * 20/100=46.400 լիտր

Պատ՝․ 46.400 լիտր

14. Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.

C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O + 2816 կՋ    

 Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 90գ գլյուկոզ:

  1)   602                            2)  1408                             3)  704                            4)  325      

15. Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը՝ ֆիզիկական, թե՝ քիմիական, ինչու՞։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար, պատասխանը հիմնավորեք….

Լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայություն։

Այն քիմիական երևույթ է, քանի որ ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրից՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

16. Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

17. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

18. Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:

19. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 ախտածին մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

20. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Դրանք կարող են լինել գազեր, ինչպիսիք են ջրածնի քլորիդը, բենզոլը կամ տոլուոլը, դիօքսինը կամ ասբեստի նման միացություններ և այնպիսի տարրեր, ինչպիսիք են կադմիումը, սնդիկը և քրոմը։ Հողը հաճախ թունավորվում է պարարտանյութերի պատճառով, օդը՝ արդյունաբերական խոշոր կենտրոնների, ջուրը՝ մարդկանց կողմից արտադրված աղբերի։

21. Ինչպիսի՞ գործառույթներ ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում:

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը։

Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։

Լոռի

Լոռին Հայաստանի անտառներով հարուստ ամենագեղեցիկ շրջաններից է: Դեբետ գետի չքնաղ հովիտը, Գուգարքի և Ստեփանավանի անտառածածկ լեռները, խորխորատ ձորերն ու ժայռերը ճամփորդության սիրահարների համար անփոխարինել տարածքներ են: Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկը Հայաստանի եզակի հանգստավայրերից է: Դեբետի հովտում աճում է նուռ, ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, սալորների բազմազան տեսակներ, արքայանարինջ և նույնիսկ կիվի: Մարզում մեծ տարածում ունի հատապտուղների և վայրի բույսերի հավաքչությունը, որոնք զգալի տեղ են գրավում տեղական ուտեստում: Այստեղի սիրված ճաշատեսակներն են ղափաման, կորկոտը, խոզի խորովածը. մասրապուրը, հոնապուրը, չրով ճաշը, դդմով և լոբով պատրաստվող կերակրատեսակները, կոնչոլը: Մինչև օրս գյուղերում տարածված է քարե վառարաններում թխվող հացը, գաթան, նազուկը, բաղարջը, ագդակը, բիշին: Ավանդական արհեստներից պահպանվել են մանածագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտագործությունը, խաչքարագործությունն ու քարագործությունը:

Մարզն աչքի է ընկնում նաև ազգաբնակչության էթնիկ կազմի բազմազանությամբ: Այստեղ կան հունաբնակ և ռուսաբնակ բնակավայրեր: Առանձնակի տեղ ունեն մոլոկանները, ովքեր լինելով էթնիկ ռուսներ, առանձնանում են ինքնտիպ կրոնապաշտամունքային պատկերացումներով, մշակույթով ու կենցաղավարությամբ:

Պատմամշակութային ժառանգությամբ հետաքրքրվողները կարող են այցելել Լոռու բերդ և տեսնել բրոնզ-երկաթեդարյան բնակատեղին ու միջնադարյան քաղաք-ամրոցը: Պատմաճարտարապետական  հուշարձաններից ուշագրավներ են վեցերորդ դարում կառուցված Օձունի վանքն ու կից  հուշակոթողը, Քոբայրի ու Ախթալայի որմնանկարազարդ վանքերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի և Հաղպատի միջնադարյան վանական համալիրները:

Առանձնակի տեղ ունի գեղատեսիլ բնությամբ հայտնի Դսեղ գյուղը, որտեղ գտնվում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Լոռու մարզկենտրոնը Վանաձոր քաղաքն է, որը խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1920թթ. վերջերից սկսեց արդյունաբերականացվել և դառնալ մոդեռն քաղաք։ Քաղաքը զարգացել էր երկու ուղղությամբ՝ որպես հանգստի գոտի և արդյունաբերական կենտրոն։ Մինչ շրջակա բնական անտառներում հիմնվում էին հանգստավայրեր, քաղաքի մեջ զարգանում էին թեթև, ծանր և քիմիական արդյունաբերական ձեռնարկությունները։  Այսօր Վանաձորում առկա են լքված արդյունաբերական շինություններ կամ մետաղական թափոնների մնացորդներ, որոնք քաղաքի լանդշաֆտի անբաժան մասն են կազմում և ասես դարձել են քաղաքի այցեքարտը։