Նաիրի Հոխիկյան

Պատրաստվում ենք հանդիպման մեր լրագրության խումբով Նաիրի Հոխիկյանի հետ։ Նա լրագրող է ու մեզ հետաքրքիր է փորձի փողշխանակում անել նրա հետ։ Մեզ շատ հետաքրքիր է նրա աշխատանքը, ինչպես կարելի է դառնալ լավ լրագրող, աշխատել հեռուստատեսությունում, իսկ թե ինչպես ենք մեր խմբում պատրաստվում այս հանդիպմանը, դիտեք մեր պատրաստած տեսանյութում։

Ողջ աշխարհը տեսնելուց հետո այլ աշխարհ եմ բացահայտելու. Ալեքսանդր Լապշին

Ապրիլի չորսին   Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի հարթակում տեղի ունեցավ հանդիպում Ալեքսանդր Լապշինի հետ։ Հյուրը աշխարհում հայտնի ճանապարհորդ-բլոգեր է․ նա եղել է աշխարհի հարյուր քառասուն երկու երկրներում։ Իր այցելած երկրներում դիտարկումներ է կատարում, գտնում տարբեր հետաքրքիր երևույթներ և նորույթներ, որոնց մասին գրառում է հետո իր բլոգում։ Հայաստանը նույնպես նրա ճանապարհորդության մի մասն է կազմում։   Հետաքրքրասեր  Սեբաստացիները նրան դիմավորեցին որպես  գործող բլոգերներ, ում հետաքրքիր էր զրույցը փորձառու, կայացած բլոգերի հետ։

Քանի որ Ալեքսանդր Լապշինը չի տիրապետում հայերեն լեզվին, հանդիպման ողջ ըթացքում բոլորը խոսում էին ռուսերեն լեզվով։ Հանդիպումը միաժամանակ բաց պարապմունք էր բոլոր մասնակիցների համար։ Սովորողները հետաքրքրվում էին, թե նա ինչու է դարձել բլոգեր։ Ալեքսանդրը պատմեց, որ միշտ սիրել է ճամփորդել, իսկ դրա համար իրեն շատ հարմար էր զբաղվել բլոգով։ Բլոգը դարձել է նաև նրա աշխատանքը։ Սովորողներին հետաքրքրում էին պատմություններ տարբեր ճամփորդությունների  մասին։ Նա պատասխանեց ու պատմեց Աֆրիկա կատարած ճամփորդուդության մասին, որը որքան վտանգավոր, նույնքան էլ հետաքրքիր ու յուրահատուկ է եղել, տարբերվել է իր այցդելած մյուս երկրներից բազմաթիվ դժվարություններով։ Նա այնտեղ նույնիսկ մալարիա հիվանդությամբ է հիվանդացել, և ամիսներ շարունակ բուժվել է։ Դրանից հետո նա շարունակել է իր աֆրիկյան ուսումնասիրությունները։

Աշխարի բոլոր երկրներ այցելելուց հետո նա խոստացավ գտնել այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ քիչ են եղել։

Հանդիպման ավարտին սովորողները կրթահմալիրի կավագործարանից նրան նվիրեցին մի կավե բաժակ։

Վերջում Լապշինը շրջեց դպրոցում, եղավ նաև ուսումնական ագարակում, լուսանկարեց հետաքրքիր դրվագներ և խոստացավ հրապարակել դրանք իր բլոգում։

Այս մասին արդենIMG_20190408_135849 Բ4 նյուզը կտեղեկացնի առաջիկա հրապարակումներում։

Ալեքսանդր Լապշին

Ալեքսանդր ԼապշինԱլեքսանդր Լապշին (կեղծ անունը՝ Պուերտո, ռուս.՝ Александр Лапшин, 1976, Սվերդլովսկ, ԽՍՀՄ), ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր, ում LiveJournal-ի էջը հավաքել է ավելի քան 25.000 հետևորդ և հանդիսանում է ամենակարդացվող ռուսալեզու բլոգը: Համաշխարհային մամուլը սկսել է լայնորեն լուսաբանել նրա գործունեությունը, երբ 2017 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվում և արտահանձնվում է Ադրբեջանի Հանրապետություն: Նրա ձերբակալությունը լարվածություն է ստեղծել հայ-բելառուսական հարաբերություններում, ինչպես նաև դարձել Իսրայելի և Ռուսաստանի արտաքին հարաբերությունների օրակարգի թեմա:

Այցելություն ագարակ

Հինգշաբթի օրը Բ4 նյուզի լրագրողները և բնագիտության սովորողները գնացին ագարակ։ Նրանք  այնտեղ տեսան լճակը, որը պետք է պատրաստվի դպրոցի սովորողների համար։ Շատ հետաքրքիր կլինի։  Բացի դրանից ագարակում կառուցելու են ջերմոց և տնկարան։ Բ4 նյուզի լրագրողները և բնագիտության սովորողները մաքրում էին ջերմոցի տարածքը՝ բնագիտության ուսուցչուհի Շուշան Ալեքսանյանի օգնությամբ։
Լրագրողները օրենց նյութերով ու հրապարակումներով մշտապես կհետևեն կատարվող աշխատանքներին ու կլուսաբանեն դրանք։