Դպրոցների տարբերություն

Քո դպրոցն համեմատի՛ր  Թումանյանի դպրոցի  հետ և գրի՛ր փոքրիկ պատում․․․

Իմ դպրոցում ուսուցիչները ամեն ինչ անում են որ երեխաները լինեն առանց բարդույթների, ազատ արտահայտեն իրենց մտքերը։ Մենք բացի դասերից շատ ճամփորդությունների էնք գնում, որոնք մեզ շատ ոգևորում են և նոր լիցքեր են տալիս ավելի լավ սովորելու համար։
Թումանյանի դպրոցում երեխաների հետ շատ վատ էին վարվում նրանց պատիժները շատ դաժան էին։ Ես շատ ուրախ եմ որ այդ թվականներին չեմ ծնվել։

Հովհանես թումանյանի ինքնակենսագրություցունից

Հովհաննես Թումանյանի կենսագրությունից ինձ դուր եկած հատվածը։

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Անհասկանալի բառեր
Չոնգուր-արևելյան երաժշտական գործիք
Ճախարակ-մանելու գործիք։

 

Մարմաշենի վանք

Մարմաշենի վանք հայկական կրոնական կառույց Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավարևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունիհայրենասեր իշխանը 9881029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին է Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են Կաթողիկեն։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր՝ սլացիկ սյունախուրձեր, զույգ կիսասյուներ, որմնակամարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ, մանրաքանդակներ, բարելիեֆներ և այլն։ Մայր եկեղեցու պատերը և ներսից, և դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ.jpg

 

 

Դդումի բացառիկ օգտակար հատկությունները

Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի. «Շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է»։ Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։

Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։

ddmik

Խաչբառ

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

 

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը

 

Հորիզոնական

 

  • Քանի՞ աստիճան  է  ուղղիղ անկյունը։90-Ղ

 

  • Ո՞րն է ամենափոքր բնական  թիվը։1-Ա

 

  • Գտիր 8000-ի և 400-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։8000-փ

 

  • Բնական թիվ, որը ոչ պարզ է, ոչ բաղադրյալ։1-Ա

 

  • Գտիր 300-ի 2/3 մասը։200-Մ

 

0.

 

  • Գտեք ամենափոքր վեցանիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը:

 

100000-9999=1

 

Ուղղաձիգ

 

  • Գտիր 69 թվի ամենամեծ և ամենափոքր բաժանարարների գումարը։70

 

  • Ո՞րն է ցանկացած թվի ամենափոքր բաժանարարը։

 

  • Մ1

 

  • Գտիր 30-ի  25-ի ամենամեծ ընդհանուր  բաժանարարը։

5

 

 
 
           
 
 

ԴԵԲԻԼ.pngԴավիթը ունի 3 անգամ ավելի դրամ, քան Նարեկը։ Որքա՞ն դրամ  ունի   Նարեկը, իմանալով, որ նրանք միասին ունեն  360 դրամ360:4=90

 

Տնային աշխատանք 28․01․19

2․Եղջերու պատմվածքի շարունակությունը
Օսեփը գնում է, որ մեքենան մոտեցնի եղջերուին տանի, որովհետև նա շատ ծանր էր ու չեր կարողանում տանել։ Ես զանգահարեցի և ոգնություն խնդրեցի նրանք ուղղաթիռով եկան և տարան եղջերուին։ Նրան շատ երկար ժամանակ էր պետք բուժման համար, ի վերջո նա ապաքինվեց։ Մեծ կապվածություն էր ստեղծվել նրանց միջև, և հեղինակը խնամեց նրան պահեց , ու եղջերուն դրանից հետո ավելի զգոն էր։ ԵՎ հեղինակը երբ մտածում էր կյանքի ու մահվան մասին, հիշում էր այս դեպքը և ժպտում։ Իսկ Օսեփին ամբողջ կյանքում խիղճը տանջում է։

1.Ածական, գոյական, բայ
ածական-մութ անտառ, ազատ բնություն, խոժոռ ժայռ, զգույշ ոտնաձայն, ամենագեղեցիկ հայացքը։
գոյական-կիրճ, երկինք, լուսաստղ, իրիկնապահին, անդադար։
բայ-նոսրանալ, պարզվել, գունատվել, զարթնել, դարձյալ։

Ածականի նախադասությունները
Կենդանիները պետք է ապրեն ազատ բնության մեջ։
Ամենագեղեցիկ հայացքը դա երբ սպասսում է օգնության։
Մութ անտառում շատ զգույշ պետք է լինեն կենդանիները։
Խոժոռ ժայռերի մոտ գեղեցիկ ծաղիկներ են ծաղկում։
Եղնիկը զգույշ ոտնաձայներով գնաց դեպի իր ընտանիք։

Գոյական
Երկինքը շատ գեղեցիկ է արևածագին։
Երկնքից կարծես լուսաստղ ընկավ։
Իրիկնապահին մարդիկ սիրում են զբոսնել։
Կենդանիները անդադար փնտրում են կեր։
Անտառից մի փոքր հեռու կար մի կիրճ։

Բայ
Առավոտյան պետք է շուտ զարթնել, որ ինքնազգացողությունը լավ լինի։
Պարզվել է որ կենդանաբանական այգում կենդանիներին այնքան էլ լավ չեն խնամել։
Մարդիկ երբ որ հիվանդանում են տեսնում ենք, որ գունատվել են։
Դարձյալ եկավ վիրուսը Հայաստան։
Սաղարթախիտ անտառները նոսրացել էին ձմռանը։

 

Հարցեր և առաջանդրանքներ

1․անրջային-երազող,վառ երևակայությամբ տարված
շաղ-դալար ճյուղ,շիվ։

2․Իմ կարծիքով բանաստեղծության մեջ գարուն է։

3ա․Առավոտը բացվել է, և ամենուր ծաղկել են վարդերը։
բ․ Ամենուր տարածվել է ծաղկած վարդի բուրմունքը։

Ամանորյա առաջադրանքներ

Ես ամանորի ընթացքում դիտեցի մի ֆիլմ որը կոչվում է <<Տանը մենակ>>։ Այդ ֆիլմը նոր տարվա մասին է որը անցնում է տանը մենակ։ Հումորային մանկական հետաքրքիր ֆիլմ է։ Ամեն անգամ մեծ հաճույքով եմ ֆիլմը կրկին դիտում։
Սիրելի ուսուցիչներ սրտանց շնորհավորում եմ բոլորիտ Ամանորը և Սուրբ Ծնունդը
ցանկանում եմ ձեզ մեծ ուժ ,որ ձեր եռանդը երբեք չպակասի։

Ինչպես են դիմավորում Նոր տարին Անգլիայում

Ինչպես են դիմավորում Նոր տարին Անգլիայում

Ինչպես արևմտյան շատ երկրների, Անգլիայի համար ևս Նոր տարին ավելի քիչ նշանակություն ունի, քան Սուրբ ծնունդը:  Ամանորյա գիշերն անգլիացիները նախընտրում են դիմավորել ընկերական շրջապատում, իսկ Սուրբ ծնունդը ընտանեկան միջավայրում:

Զարմանալին այն է, որ անգլիացիները Նոր տարուն  նվերներ չեն հանձնում իրար,  քանի որ բոլոր նվերները Սուրբ ծնունդին նվիրում:
Անգլիայի ամենահայտնի ամանորյա նշաններից մեկը «առաջին մարդու» այցն է:
Կարծիք կա, որ Նոր տարուն  տուն այցելած առաջին հյուրը մեծապես ազդում է  ընտանիքի բոլոր անդամների վրա,  հատկապես ֆինանսական առումով:
Շատ լավ կլինի, երբ հյուրն իր հետ մի բաժակ մաքուր ջուր բերի. սա ամանորյա երջանկության նշան է:
Եղանակի հետ անգլիացիները ևս շատ բան են պայմանավորում. եթե առաջին օրն  անձրև  գա, ապա դա վատ  նշան է:
Հենց Անգլիայում է ծագել վառ գույներով բացիկներով և շնորհավորանքներով փոխանակվելը:
Առաջին ամանորյա բացիկը ստեղծվել է 1794 թվականին, իսկ փոստով ուղարկել են սկսած  1843 թվականից:
Ահա թե ինչպիսին է անգլիական Նոր տարին.