Իմ կրթական հավակնությունները

Իմ կրթական հավակնությունները հումանիտար առարկաներն են:Երբ չորրորդ դասարան էի, ավելի շատ սիրում էի մաթեմատիկան :Հիմա կարծես փոխվել է իմ հավակնությունները:

Անկեղծ ասած ուսուցիչը մեծ դեր ունի, երեխայի, դեռահասի, դպրոցականի կյանքում: Եթե դպրոցականը հարգեց, սիրեց, ուսուցչուհուն, կամ ուսուցչին, ինչքան էլ դժվար լինի իր համար, կամ թեման չհասկանա միևնույն է կփորձի մի փոքր ինչ-որ բան անել:Թեկուզ սիրով կմասնակցի դասերին, առանց խանգարելու այն:

Շատ սիրում եմ աշխարհագրությունը, ինձ հետաքրքիր է եղել միշտ, ես սիրել եմ դեռ մանկուց ինձ Ինչուիկ էին ասում այնքան հարցեր էի տալիս,որտեղ ինչ է գտնվում: Ես սիրում եմ ուսումնասիրել իմ քաղաքը ու նաև աշխարհը, թեկուզ գրքով:

Պատմությունը յուրաքանչյուր հայ պիտի լավ իմանա իր պատմությունը, որովհետև մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ պարտավոր ենք այն իմանալ:Մեր երկիրը շրջապատված է թշնամիներով, ու մենք այնքան լավ պիտի իմանանք մեր պատմությունը, որ պինդ պահենք մեր երկիրը, թե խելքով, թե ուժով:

Շատ սիրում եմ խոհարարությունը, ու հաճույքով եմ զբաղվում խոհարարությամբ:Ես մտածում էի, որ դառնալու եմ բարձրակարգ խոհարար, հիմա մտածում եմ, ուրիշ ոլորտ փորձել, բայց միևնույն է մի օր խոհարարություն կուսումնասիրեն,ինքս ինձ համար թեկուզ:

Սպորտը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Անկախ նրանից թե որ առարկան ենք սիրում, ինչ կրթական հավակնություններ ունենք կյանքում, պետք է շատ զբաղվել սպորտով, շատ քայլել, ճամփորդել, ճանաչել մեր շատ սիրելի քաղաքը:Տղաների համար անհրաժեշտ է մարզվել, չէ որ նրանք ապագա զինվորներ են:

Կարդացել եմ առաջարկում եմ կարդալ

Կարդացել եմ, առաջարկում եմ կարդալ Վարդգես Քալանթարյան,Մուշեղ Բաղդասարյան , դպրոցական տարիքի վեպ Կորած օրագիրը:Այն ստեղծվել է 1986-թինԵրևանում:Այս գրքի հերոսները իմ տարիքի պատանիների են, և նրանց ապրումները , շատ նման է իմ ու դասընկերներիս , հասակակիցներիս կյանքին:
Վեպը գրված է օրագրային ոճով և հերոսներից յուրաքանչյուրն ամենայն անկեղծությամբ իր կարծիքն ու վերաբերմունքն արտահայտում է միմյանց, շրջապատի, իրադարձությունների և անգամ ուսուցիչների մասին:Ավարտական դասարանի աշակերտները փորձում են կյանքն ընկալել , այնպես ինչպես կա:Նրանց շրջապատում են ավագ սերնդի մարդիկՇողիկի ու Կարինեի մայրերը, Արթուրի պապը, Արամի ու Գեղամի հայրերը, Հակոբի եղբայրը, Հասմիկի տատը, ուսուցիչներ Չալյանը և Վարդանյանը,անգամ հանճարեղ գիտնական Էյնշտեյնը ոստիկանության մայորը:Պատանիները փորձում են իրենց աշխարհում արդարություն հաստատել օգնել միմյանց , հասկանալ այնպիսի բաներ , որոնք առաջին հայացքից շատ պարզ են, բայց իրականում բարդ են: Արթուրը ապագա բռնցքամարտիկ է, ազնիվ ու արդարամիտ: Նա բոլորին օգնում է, անգամ նրանց ովքեր արժանի չեն դրան:Նա փորձում է սեփական ուժերով արդարության ուղին հարթել առաջնորդվելով իր պարտիզան պապի խելացի ու մարտական խորհուրդներով:Շողիկը սիրահարված է Արթուրին:Նա փորձում է ինքնուրույն պարզել ստեղծված իրավիճակները և գտնել դրանց պատասխանները:Նրա լավագույն ընկերուհին և անաչառ քննադատը մայրն է:Նա հսկայական գործարանի տնօրեն է, հրաշալի խորհրդատու և փայլուն հոգեբան:Մի ուրիշ աշխարհում է ապրում Կարինեն:Նրա մայրը վարսավիր է, ամեն ինչ գիտի տղամարդկանց մասին փորձում է սեփական դստերը պաշտպանել դժբախտություններից և սխալներից :Կարինեն բոլորին թիթիզ է համարում, իրեն նույնպես:Բայց մայրական դաստիրակությունը նրան ճիշտ է ուղղորդում:Անահիտը այս վեպի գլխավոր հերոսուհին է:Կորած օրագիրն էլ, հենց նրանն է:Նա իր գրառումներում խոսում է օրվա անցուդարձից, իր ապրումներից, զգացմունքներից , սիրուցՀակոբից, Անահիտի օրագրում Չալյանի հայոց լեզվի մասնագետի մասին ևս անկեղծ գրառում կար:

Ներսես Շնորհալի

Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս 

Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի, 1166 թ-ից) միջնադարյան 

Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի ամենափայլուն և 

համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր ներկայացուցիչներից է: 

Ներսես Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատ Պահլավունու որդին: Սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս: 

Հետաքրքրասեր Բեսսին վերլուծություն

Փոքրիկ Բեսսին շատ լավ ,ու շատ հետաքրքրասեր աղջիկ էր։Նա անընդհատ հարց է տալիս ինչու։Նրա փոքրիկ ուղեղի մեջ չէր տեղավորվում , թե շուրջը ինչու է այդքան ցավ ու տառապանք։ Մայրը նրան ամեն կերպ փորձում է բացատրել , որ դա Աստծո որոշումն է։Բեսսին փորձում է հասկանալ թե ինչու Աստված պետք է ցանկանա , որ Բիլլ Նորիսը տիֆ հիվանդության պատճառով մահանա։Մայրը փորձում է հասկացնել դստերը, որ դա Աստծո որոշումն է, և նրա որոշումները անքննելի են։Այդ օրը լինում է շատ շոգ օր։ Բեսսին այնքան հարց է տալիս մայրիկին, որ վերջինս հոգնածությունից վատանում է , և փոքրիկը վազում է օգնություն կանչելու։

Արևմտահայ պոեզիա

ԱՆԱՆՈՒՆ
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։

Վայրի’ ծաղիկ, անունդ ինչ է,

ասա, մասուր ու կանաչին

ցանկապատի հովին նստած

վայրի’ ծաղիկ, անունդ ինչ է։

Սպիտակ, կաթ ու մաստակ

բուրող ծաղիկ, անունդ ինչ է

ասա մի թե չես դողա երբ փչում

է անուշ Հովիկը

Հպարտ ծաղիկ, անունն ինչ է

հավերժահարսի, որ անցավ

կողքովդ, հեզ ու սև սաթի մի

կտոր ձգած իր ետևից

Գիտես ծաղիկ անունն ինչ է

դողի, որ քեզ տվեց հովիկը ու

ձայնի, որ ինձ կկանաչի։

Ջրահարսների լռելը: Ֆրանց Կաֆկա վերլուծություն

Ոդիսևսը իր ականջները մոմ է լցնում պատվիրում է իրեն շղթայել կային։ Ջրահարսների երգը թափանցում է ամենուր և գայթակղվածների կիրքն ընդունակ է հաղթահարելու ավելին, քան շղթան ու կայմնեն։ Ջրահարսների զենքը լռելն էր։ Ոդիսևսը չի լսել նրանց լռելը, ենթադրել է թե երգում են, բայց իր լռությունը պաշտպանված է։ Ոդիսևսը մի կերպ ձեռբազատվեց գայթակղիչ ջրահարսներից։ Նա այնքան խորամանկ է եղել այնքան ճարպիկ, որ նույնիսկ ճակատագրի աստվածուհին չի կարողացել մտնել նրա հոգին։

Եղիշե Չարենցից վերլուծություններ

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – –
Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Վերլուծություն

Այս ստեղծագործությունը մենվոր, մենակ մարդու մասին է, ով մտածում է, որ աշխարում կարող է մեկը իրեն հիշում է, մտածում է իր մասին, իր մասին երազներ է տեսնում։ Այդ մարդը շատ տխուր, և դժբախտ է իրեն զգում։

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման- ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին –
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր,
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

Վերլուծություն

Անցած գնացած սիրո մասին է, բայց մեկ է սպասում է, որ իր կյանքի վերջին օրը թեկուզ, կարող է սերը վերածնվել։

Մարո վերլուծություն

Մարոյին ընդամենը իննը տարեկան հասակում նշանեցին չոբան Կարո ի հետ։ Կարոյին շատ էին սիրում իր զոքանջն ու Մարոն, քանի որ կոնֆետներ էր բերում Մարոին։ Մի օր որոշում են, որ պիտի ամուսնանան տեր և հնազանդ լինեն։ Մարոն ամուսնանում է, բայց փախչում է գալիս է ու ասում սիրում է մայրիկին, ու չի ուզում լինել կին։ Հայրը զայրանում է տանից դուրս հանում, Մարոն ոչ ոքի մոտ չի գնում, դառնում է թափառական։ Մի օր ամբողջ գյուղը հավաքվում է, պարզվում է Մարոն ընկել է ձորը և մահացել։ Մայրը շատ է լաց լինում լաց է լինում նաև Կարոն։

Անուշը վերլուծություն

Անուշը սիրահարված է լինում հովիվ Սարոին։ Նրա ծնողները շատ խիստ են լինում ամբողջ օրը Անուշը տան գործերով է զբաղված լինում և օգնում է մայրիկին։ Մի օր նա խաբում է մայրիկին թե գնում է կուժով ջուր բերելու բայց գնում է Սարոին տեսնելու։ Նա շատ երկար է մնում Սարո ի մոտ, երբ ամպերը հավաքվում են երեկոյան ժամ է լինում արդեն մայրիկը գնում է Անուշի հետևից, և տեսնում է, որ սարից վազելով իջնում է շիկնած մազերը թափթփված։ Մայրիկը շատ է զայրանում երբ տեսնում է, որ կուժը դատարկ է, Անուշը ասում է, որ մտածում է այնտեղ թուրքեր կան դրա համար ջուր չի լցրել։

Սարոն Անուշին փախցնում է տանում, եղբայրը գնում է քրոջ հետևից։ Անուշին հարցնում են. -Սիրում է արդյոք Սարոյան, իր կամքով է գնացել նրա հետ, պատասխանում է այո։ Չնայած, որ Անուշի հայրը ահավոր բարկացած է լինում որոշում է, որ պետք է ամուսնացնեն երեխաներին։ Հարսանիք է լինում քեֆ ուրախություն երգ ու պար սակայն Սարոյին սպանում են։ Անուշը մոլորված թափառում է ճամփեքով, լաց է լինում ու երբ հիշողությունների գիրկն է ընկնում ժպտում է։ Մի անգամ նրան այդ ճամփեքին մի անծանոթ ասում է, որ պետք է նոր սեր գտնի նա շատ երիտասարդ է մենակ մնալու համար։ Անուշը գնաց իր յարի մոտ։