Թեստ 3

Հարցի պատասխանը ընտրելուց ներկեք այն կարմիր գույնով կամ մգացրեք։

Ընտրովի հարցեր՝

1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Դժվար, խոչընդոտներով ու փորձություններով լի ճանապարհին չեն հանձնվել

Գ. Պարզապես «քայլում են», դանդաղ, բայց վստահ քայլերով։

Դ. Փորձություններին հանդիպելիս, փոխում են իրենց մոտիվացիան ու ապագայի ծրագիրը

2. Ես կուզենայի լինել…

Continue reading “Թեստ 3”

Թեստ 2

Հարցերին պատասխանելիս նշե՛ք Ձեր տարբերակը, սակայն հակիրճ։

Լրացուցիչ հարցեր՝

Ո՞ր բնագիտական առարկայից կցանկանայի՞ք իրականացնել փորձեր-Աշխարհագրություն

Կմասնակցեի՞ք բնագիտական բաղկացուցիչ ունեցող ուսումնական ճամփորդություններին-ոչ

Ձևակերպեք Ձեր կարծիքով բաց թողած հարցը (կամ հարցերը) և պատասխանեք-բաց թողնված հարց չունեմ։

Ի՞նչ արհեստով կցանկանայիք զբաղվել:-Խոհարարություն

Ձմեռային երրորդ շաբաթ

Օր1

Իմ ճամբարային օրը անցավ շատ ակտիվ մարզական խաղերով,խաղացել ենք նաև անգլերենը զարգացնող խաղեր։ Ամփոփել ենք մեր օրը, նախապատրաստվել հաջորդ օրվան։

Օր2

Օրը սկսել ենք կավագործությամբ, հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել, գնացել ենք սահադաշտ, վերջապես ինձ մոտ ստացվեց սահել սառույցի վրայով։Խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր, ամփոփել ենք մեր օրը, նախապատրաստվել հաջորդ օրվան։

Օր3

Օրը սկսեցինք մարզական ստուգատեսով կատարել ենք մարզաքարով վարժություններ վազք, ցատկեր, գլորումներ և ուժային վարժություններ։<<Հին հունական դիցաբանություն>> Նախագծի ընթացքում հանդիպել ենք Նունե Մովսիսյանին այս հանդիպումից հետո ընդմիջում արեցինք և մասնակցեցինք Էմանուել Ագջոյանի մրցույթին որպես դիտորդ։

Օր4

Օրը սկսեցինք նախապատրաստվեցինք հաջորդ օրվա ամփոփիչ հավաքին դրանից հետո պարոն Տիգրանյանի հետ հետաքրքիր թեստ լրացրեցինք որը նախասիրությունների բացահայտ!խման մասին էր։ Հետաքրքիր խաղ խաղացինք որը սովորողների բնավորության գծերը։ Օրը ավարտեցինք ամփոփումներով։

Օր5

Ճամբարային վերջին օրը սկսեցինք Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցինք առավոտյան պատարագին պատարագից հետո հետ վերադարձանք դպրոց և օր շարունակեցինք կավագործության արհեստանոցում Մովսես Ավետիսյանի հետ։ Այնուհետև երրորդ դասաժամին ամփոփիչ հավաքն էր <<Համաշխարհային դիցաբանության>> նախագծի։ Օրը ավարտեցինք ամփոփումներով։

Հին հունական դիցաբանություն (Ճամբարային նախագիծ խեկավար`. Նունե Մովսիսյան)

Աթենաս-Պալլաս հունական դիցաբանություն աստվածուհի, իմաստության ողջախոհության կանխամտածված պատերազմի դիցուհի, Օլիմպոսի 12 գերագույն աստվածներից, Աթենք քաղաքի Էպոնիմ։ Համարվում է հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհին։ Բացի դրանից պաշտվել է որպես գիտելիքի արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության խելքի և խորամանկության մարմնացում։

Աթենասի կապը տրոյական ձիու կառուցման հետ, որը վերջ դրեց պատերազմին, շատ ակնհայտ է։ Նախ՝ իրեն է պատկանում ձիու միտքը, երկրորդ՝ ձին համարում են Աթենասի նվերը, երրորդ՝ նա ամեն գնով փորձում էր գրավել Տրոյան։ Եվրիպիդեսը գրում է, որ Իլիոնն ընկավ «Պալլասի կամքով» և նրա ուժով։ Պատմում են, որ Էպեյոսը կառուցեց տրոյական ձին աստվածուհու մտահաղացմամբ և օգնությամբ։ Քվինտ Սմիրնսեցին գրում է. Էպեյոսը երազում տեսնում է դիցուհուն, իսկ արդեն երեք օր հետո ձին արդեն պատրաստ էր։ Հետո իր կառուցողական գործիքները նվիրաբերեց Աթենասին՝ դնելով դրանք դիցուհու տաճարում։

Տրոյական ձիով երթը դեպի Աթենասի տաճար Ջովանի Դոմենիկո Տիեպոլո 1773 թ.

Դրանից բացի՝ Աթենասը սուրհանդակի կերպարանքով խորհուրդ տվեց Ոդիսևսին թաքցնել աքայական դյուցազուններին։ Հետագայում դիցուհին աստվածային ուտելիք էր մատուցում նրանց, որպեսզի սովից չմահանան։ Երբ մտահղացումը իրագործվում էր, Սինոնը ասում է տրոյացիներին, որ այս նվերը Աթենասին կպաշտպանի իրենց քաղաքը պալլադիումի փոխարեն։ Շատ գրողներ են համարում ձին աքայացիների նվերը աստվածուհուն։ Դիցուհին վատ կանխանշաններ (երկրաշարժ) է ուղարկում տրոյացիներին, Լաոկոոնի ձին ոչնչացնելու առաջարկից հետո, և ուրախանում է, երբ տրոյացիները չէին հավատում նրան և որոշում են ձին մտցնել քաղաք, նաև օձեր է ուղարկում Լաոկոոնի և իր երկու որդիների վրա։ Աստվածուհին ինքն է օգնում տրոյացիներին ձին տանել քաղաք դեպի Աթենասի տաճար։ Հոմերոսը հիշատակում է, որ Աթենասը պարտադրում է Հեղինեին ետ մնալ ձիուց։ Տրիֆիոդորոսը ավելի մանրակրկիտ է ներկայացնում, թե ինչպես Հեղինեն եկավ Աթենասի տաճար և երեք անգամ պտտվեց ձիու շուրջը, հատ առ հատ տալով դյուցազունների անունները, այդ պահին նրան երևում է Աթենասը ստիպում հեռանալ տաճարից։ Տրոյայի կործանման գիշերը Պալլասը նստած էր Ակրոպոլիսի վրա և շողշողացնում էր էգիդան։

Ամենա կարևոր բանը կյանքում (Ճամբարային նախագծի ղեկավար`. Սոֆյա Այվազյան)

Ամենա կարևոր բանը կյանքում իմ կարծիքով ճիշտ ուղին գտնելն է։Մարդը կարող է սխալվել ճանապարհին, սայթաքել ընկնել նորից վեր կենալ ու շարունակել պայքարել։Ամենակարևորը որ հասկանա իրեն ինչ է պետք, ու քայլեր ձեռնարկի դեպի իր ընտրած ճանապարհը, ու իր միտքը սիրտը պիտի համաձայն լինեն այդ որոշմանը, այ դա շատ կարևոր է։Մարդը պետք է լավ ընկերներ ունենա լավ ընտանիք ու ձգտի երջանկության։

Ձմեռային ճամբար առաջին շաբաթ

Օր1

Օրը սկսեցինք ծանոթությունով ծանոթացանք մեր դասընկերների հետ նաև ծանոթացանք Սոֆյա Այվազյանի հետ մենք քննարկեցինք հաջորդ օրվա նախագիծը քննարկելու ենք <<Ինչն է ամենա կարևորը կյանքում>> նաև մենք մասնակցեցինք մարմնամարզական ստուգատեսին և մենք ամենա վերջում արեցինք օրվա ամփոփում։

Օր2

Այսօր մենք Սոֆյա Այվազյանի հետ քննարկեցինք թե որն է <<Ամենա կարևոր բանը մեր կյանքում>> դրանից հետո մենք ընկեր Կարինեի հետ սովորեցինք կտկտիկ պարը։ Նունե Մովսիսյանի հետ մենք քննարկեցինք մեր ապագա նախագիծը <<Համաշխարհային դիցաբանությունը>>: Պատրաստեցի գեղեցիկ բաժակ և օրվա վերջում արեցինք ամփոփում։

Օր3

Օրը սկսվեց մարզական ստուգատեսով կատարեցինք բազում մարզող մարմնի վարժություններ, ցատկեր, վազք և մարզաքարով վարժություններ։ Մենք քննարկեցինք հետաքրքիր <<Ճամբարային նախագիծ խեկավար`. Նունե Մովսիսյան>> այդ նախագիծը հին դիցաբանության մասին է և ես ընտրել եմ հունական դիցաբանությունը գրել եմ Աթենաս-Պալլաս ի մասին։ Խաղացել ենք շատ հետաքրքիր խաղեր անգլերենը ավելի լավ սովորելու համար։ Ճամբարային օրը ավարտեցինք ամփոփումներով։

Օր4

Օրը սկսվեց ռազմամարզական ստուգատեսով, մենք իմացանք շատ կարևոր գործողություններ, որը բանակային տարիներին մեզ անհրաժեշտ կլինի։Հին հունական դիցաբանության նախագիծ ենք արել Նունե Մովսիսյանի հետ, շատ հետաքրքիր նախագիծ ստացվեց։Խաղացել ենք նաև անգլերենը զարգացնող խաղեր։Շատ հագեցած ու լավ օր անցկացրինք։

<<Առաջին ուսումնական շրջանի ամփոփում>> 

Այս տարի ես մեծ սիրով և ոգևորությամբ սկսեցի սեպտեմբերը, որովհետև արդեն իններորդ դասարանում եմ սովորում։ Դա երևի ամենապատասխանատու տարին է, ճիշտ որոշում կայացնելու։ Ես մասնակցել եմ` <<Իմ ազգականը մեծ հայրենականի մասնակից>> նաև մասնակցել եմ` <<Իմ գերդաստանը>> նախագծին։ Երկրորդ կիսամյակում ել ավելի ակտիվ կլինեմ։

Նախագծեր