Արատես

Մայիսի 20 ին շարժվեցինք դեպի գեղատեսիլ Արատես։Ճանապարհին քայլքով ,երգով ,հավեսով մտանք մի հին եկեղեցի,որտեղ հնում զինվորները օրհնություն են ստացել եւ գնացել կռիվ։Արատեսում կատարել ենք ծառատունկ , հողը փխրեցրել ենք, ընդհանուր մաքրման աշխատանքներ ենք կատարել , եւ հիացել գեղեցիկ ու մաքուր Արատեսով։Մեզ համար սնունդ էին պատրաստում մեր սիրելի ուսուցիչները։Առավոտյան պարտադիր մարզվում էինք, նաեւ մասնակցել ենք ռազմամարզական պարապունքների։Երեկոները անցել են խարույկի շուրջ ու խաղեր խաղալով։Կատարել ենք նաեւ տեխնոլոգիական աշխատանքներ։Շնորհակալ եմ շատ իմ ուսուցիչներից։

Արատես

Ես շատ եմ սիրում ճամփորդել Արատես։ Ես շատ եմ սպասել այս ճամփորդությանը ,համայրա երկու ամիս։ Ես այս ճամփորդությունից ակնկալում եմ ընկերներիս հետ անցկացնել լավ ժամանակ: Ես սպասում եմ տեսնել վերանորոգված Արատեսը։ Ես նաեւ հույս ունեմ, որ կծանոթանամ նոր մարդկանց հետ։

Գիտության և տեխնիկայի թանգարան

Գիտության և տեխնիկայի թանգարանում մեզ գիդը պատմում էր, որ հնում երեխաները կրթություն են ստացել եկեղեցում։ Դուք գիտեք՞, որ երազ ավտոմեքենան ստեղծվել է Հայաստանում, ավելի կոնկրետ Կոմիտասում։ Վիկտոր Համբարձումյանը ստեղծել է մի սարք, որ մի կողմից շշուկով խոսում էին, մյուս կողմից բարձր ձայն էր գալիս։Հաշվիչ մեքենան ստեղծվել Մերգելյան ինստիտուտում ,Էլեկտրոն գործարանում։Երևանում է գտնվում նաև Ֆիզիկայի ինստիտուտը։

Արատես

Ամռանը շատ անգամ եմ եղել Արատեսում։ Աշնանը առաջին անգամ էի։ Մի անասելի գեղեցկություն։ Աշուն․․․ Սարերում, ձորերում դա տեսնել է պետք։ Չնայած եղանակը ցուրտ էր, աշնան արևը ջերմացնում էր ամենքիս։
Ամեն առավոտ արթնանում էինք, շնչում Արատեսյան թարմ օդը, զմայլվում գեղեցիկ եղանակով և մարզվում։ Հետո զբաղվում էինք մեր հիգենայով և նախաճաշում։
Կեսօրին ընկեր Սմբատի հետ փայտ էինք հավաքում, որ երեկոյան վառարանը վառեինք, նաև՝ մյուս խմբերի համար ձմեռվա պաշար հավաքում։ Երեկոյան վառարան էինք վառում, կարտոֆիլ տապակում վրան։
Հետաքրքիր պատմութուններ էինք պատմում խարույկի շուրջ, հավես խաղեր էինք խաղում։ Մեր օրը լեցուն էր անցնում։
Ընկեր Քրիստինեյի հետ հավաքել ենք տարբեր դեղաբույսեր, սովորել ենք ինչպես արտակարգ իրավիճակներում մեզ չկորցնենք և շուտ կողմնորոշվենք։
Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ընկեր Նվարդին, ընկեր Քրիստինեին, ընկեր Ռոզային և ընկեր Սմբատին ջերմ և հոգատար վերաբերմունքի համար։

Արատես

Նախագծի ժամանակահատվածը՝ նոյեմբերի 8-10

Նախագծի մասնակիցներ՝
 Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ։

ՄեկնումԵրևան — Սևան — Մարտունի — Շատին — Արատես

Կանգառներ` Հայրավանք, Արմաղանի հովիտ, Արգիճի գետի ակունք,  Օրբելյանների քարավանատուն

Վերադարձը` Արատես — Շատին — Գետափ — Արենի- Երասխավան — Արարատ — Արտաշատ — Երևան

Նախագծի ղեկավարներ՝ Նվարդ Սարգսյան, Սմբատ Պետրոսյան, Քրիստինե Սահակյանց, Ռոզա Գսպոյան

Նախագծային խմբին են միանալու Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները (համատեղ իրականացվող նախագծեր)

Նախագծի նպատակը՝
  • Հայրենագիտական
  • Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
  • Քայլարշավ
  • Բերքահավաք. հատապտուղներ, թեյեր
  • Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
  • Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում
  • Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերություններ Գլաձորի դպրոցի հետ
  • Բարձունքի հաղթահարում
  • Ձմեռային Արատես՝ նախապատրաստական աշխատանքներ (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում)
  • Անվտանգ ճամփորդական հմտությունների ձեռքբերում, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների ձեռքբերում

Նախապատրաստական աշխատանք.


Անհրաժեշտ իրերի ցանկ

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ
  • քայքի համար ամուր, հարմար կոշիկներ
  • հիգիենայի պարագաներ
  • աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • արևապաշտպան գլխակ
  • թվային գործիք


Նախահաշիվ

  • Տրանսպորտ՝ 80.000 դրամ = 3.000 դրամ՝ մեկ սովորողի համար (տրանսպորտի գումարի կեսը՝ կրթահամալիրի աջակցությամբ)
  • Սննդի գումարը՝ 3.000 դրամ՝ 3 օրվա համար

Ճամփորդության ծրագիր


Նոյեմբերի
 8

  • 11։00՝ մեկնում Բաբաջանյան փողոցից
  • 15։00՝ ժամանում Արատես. իրերի տեղավորում, կացարանների դասավորում, Գլաձորի միջնակարգ դպրոցի սովորողների հետ ծանոթացում
  • 16։30՝ ճաշի ընդմիջում
  • 17։30՝ ծանոթացում տեղանքին, քայլք Արատեսով (անվտանգ ճամփորդություն, վտանգներ, կանխարգելում՝ Քրիստինե Սահակյանց)
  • 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
  • 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, Արատեսի մասին պատմություններ, կայք-ենթակայքերի, բլոգների հասցեների, բուկլետների փոխանցում, հետագա համագործակցության պայմանավորվածություններ, նախագծերին և ստուգատեսներին մասնակցելու առաջարկներ
  • 21։30-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
  • 22։30-ից՝ հիգիենա, քուն


Նոյեմբերի
 9

  • 08։00՝ վեր կաց, հիգիենա
  • 08։30՝ նախավարժանք, վազք. Ռոզա Գսպոյան
  • 09։30՝ նախաճաշ
  • 10:30`ձմեռային նախապատրաստական աշխատանքներ Արատեսում (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում), մարզական խաղեր, հանգիստ
  • 15։00՝ ճաշի ընդմիջում
  • 16:00` Գլաձորի դպրոցի սովորողների ճանապարհում, քայլքի նախապատրաստություն
  • 16։30-ից՝ քայլք դեպի Խաչոց ձոր (դեղաբույսերի, հատապտուղների հավաքում՝ Քրիստինե Սահակյանց)
  • 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
  • 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, առողջագիտական զրույցներ, կրթահամալիրը 30 տարեկան է
  • 21։30-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
  • 22։30՝ հիգիենա, քուն


Նոյեմբերի
 10

  • 08:00` վերկաց, հիգիենայի ժամ
  • 08:30` առավոտյան նախավարժանք, վազք. Ռոզա Գսպոյան
  • 09:30` նախաճաշ
  • 10:00` դպրական կենտրոնի տարածքի մաքրում, սենյակների ընդունում-հանձնում
  • 11:00-ից` Եղեգիս գյուղից քայլք դեպի Զորաց եկեղեցի, ալոճի, դեղաբույսերի հավաքում, վերադարձ Երևան

Արցախ

Առաջին անգամ էի ճամփորդում այդքան հեռու։ Չորս օր վայելել ենք Արցախի հրաշալի բնությունը, եղել ենք անհավանական վայրերում։ Գնացել էինք Աստղաշեն այնտեղ տեսել ենք հին դարերից մնացած աստղեր հավաքել էինք և որպես հուշ մեզ հետ բերել։ Եղել ենք Ստեփանակերտի հրապարակում, շատ-շատ գեղեցիկ էր,տեսել ենք կառավարության շենքը։ Վերջապես ես նույնպես նկարվեցի տատիկ պապիկի հետ։Աստղաշենում խմել ենք սարերից իջնող քաղցրահամ ջուրը։Տեսել ենք կիսաքանդ թատրոնը, այնտեղ փորձել ենք ֆիլմ նկարահանել։ Սեբաստացիական ոգով տարածքը մաքրել ենք հավաքել։Մեծ բավականություն ենք ստացել, խոսքերով չեմ կարող նկարագրել,այն տեսնել է պետք։Շատ շնորհակալ եմ,ընկեր Ինային,ընկեր Լուսինեին և ընկեր Ալիսին հոգատար և ջերմ վերաբերմունքի համար։

Սևան

Մենք գնացել ենք եռօրյա ճամփորդության՝ դեպի Սևան։ Մեզ հետ էին նաև ընկեր Անահիտը, ընկեր Նվարդը և ընկեր Ինեսան։ Միջին դպրոցի հետ առաջին անգամ էի ճամփորդում, շատ լավ անցավ, մենք խաղացինք տարբեր խաղեր մեր ջոկատներով։ Նաև լողացինք հետաքրքիր երեկո էր խարույկի շուրջ։ Շնորհակալ եմ մեր դասավանդողներին մեր օրերը հետաքրքիր կազմակերպելու համար։

Ճամփորդ ես

Իմ առաջին ճամփորդությունը եղել է Նեղուցի վանք, այնտեղ ես առաջին անգամ բարձունք հաղթահարեցի մենք շատ տեղեր էնք գնացել ճամփորդության, բայց ամենատպավորիչը եղել է Գյումրիում եռօրյա ճամփորդության ժամանակ գնացել ենք շատ հետաքրքիր տեղեր։ ԿԷԱՆ կրթամշակութային կենտրոն ենք գնացել,  այնտեղ մենք նոր տարվա համար պատրաստել ենք գեղեցիկ  խաղալիք, լիքը տեղեր ենք ճամփորդել բայց ամենահետաքրքիր տեղերը եղել են գյումրիում ԿԷԱՆ կրթամշակութային կենտրոնում և Նեղուցի վանքում։

Գյումրի եռորյա ճամփորդություն

Գյումրի
Անկեղծ ասած ես առաջին անգամ էի գտնվում Գյումրիում։ ՈՒղղակի հիացած եմ այն գեղեցկությամբ,այն մշակութային կենտրոններով, այն կոլորիտով որ ունի Գյումրին։Այնքան արագ անցան այդ երեք օրերը։
Ինձ շատ դուր եկավ այն վայրը, որտեղ փամփուշտից զարդեր էին պատրաստում։ Այնտեղ շատ հետաքրքիր իրեր կային,տանկի փամփուշտները, ինքնարիռի,ձեռքով պատրաստած շատ հետաքրքիր իրեր կային։
Այցելեցինք նաև Գյումրու վարդերի ջերմոց,որն անծայրածիր գեղեցկություն ուներ։Մեզ շատ լավ հիշողություններ մնաց, և մենք շատ շատ շնորհակալ էնք ընկեր Սոնային, ընկեր Սեդային ,և ընկեր  Շուշանին ջերմ և հոգատար վերաբերմունքի համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զատիկի ծես

Սուրբ Զատիկի տոնի արմատները գալիս են`մ․թ․ երրորդ հայրույր ամյակից երբ Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը հայտարարեցին տոների ու ծիսակարգերի մասին, այդ թվում նաև Սուրբ Զատիկի։ Մեծ պահքի վերջին շաբաթվա օրը երեկոյան ժամը հինգից սկսվում է զատիկի արարողությունը՝ հավկիթների ներկումը, որոնք պետք է միայն կարմիր գույն ունենան։ Դրանց տարբեր գույներով ներկումն ընդունված է Իրանում ինչը խորհրդանշում է գարնանամուտը։ Սուրբ Զատիկի տոնի մասին ոչ բոլոր ավանդույթներն են պահպանվել։ Օրինակ հայ կանայք պետք է այս տոնի խորհրդանիշներ ստեղծեն իրենց խոհանոցում օրինակ նվիկը որը հայկական որոշ շրջաններում անվանում են սպիտակ բանջար, կուտապը սոխով լոբի կանաչիների տարբեր տեսակներ, ձուկը, գաթան, չամիչով փլավը․ վերջինս խորհրդանշում է ժողովուրդը, իսկ չամիչը՝ նրա հավատքը։ Տոնի անբաժան մասն է կազմում կենաց ծառը, որը պատրաստվում է բալենու ճյուղերից և զարդարվում ձեռագործ հավկիթներով։ Ծառը խորհրդանշում է ժողովրդի անցյալը ներկան և ապագան։ <<Մենք ունենք շատ հարուստ մշակույթ,հետաքրքիր ծեսեր և ավանդույթներ, մնում է միայն դրանք աչքի լույսի պես պահել>>։