Մուտացիաներ

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։

Կարճ ասած՝

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային

Հեմոֆիլիա

Հեմոֆիլիան դա շղթայակցված ժառանգական հիվանդություն է, որի դեպքում դիտվում է մակարդման VIII գործոնի անբավարարություն։ Մեծամասամբ դիտվում է տղամարդկանց մոտ, քանի որ ժառանգվում է X-շղթայակցված ռեցիսիվ ձևով։ Հնարավոր են դեպքեր, երբ հիվանդությունը զարգանում է սպոնտան մուտացիայի հետևանքով։ Գոյություն ունի նաև ձեռքբերովի հեմոֆիլիա A, որի դեպքում օրգանիզմում սկսում են աուտոհակամարմիններ սինթեզվել VIII գործոնի դեմ։ Մակարդման գործոնի անբավարարությունը հանգեցնում է ծանր արյունահոսությունների զարգացման բարձր ռիսկի։ VIII գործոնի՝ որպես դեղամիջոց, կիրառումը հեմոֆիլիա A-ով տառապող հիվանդների մոտ կարող է արյունահոսությունների նվազման։

Օրգանիզմի անհատական զարգացում

Օնտոգենեզը բաժանվում է երկու ժամանակահատվածների սեղմնային և հետսեղմնային։ Սեղմնային շրջանը բաժանվում է երեք փուլերի տրոհում, գաստրոզացման առաջնային օրգանոգենեզ։ Տրոհման հետեւանքով առաջանում է բլաստում (բազմաբջիջ սաղմ)։ Գաստրոզացման ժամանակ առաջանում է էկտոդերմը և էնտոդերմը: Առաջնային օրգանոգենեզի ժամանակ առաջանում էն առանցքային օրգանները։ Սաղմնային սկավարակը ճեխքավորվում է երկու թերթիկի վերին՝ էկտոդերմ և ներքին էնտոդերմի: Կենդանիների ճնշող մեծամասնության մոտ էկտոդերմի և էնտոդերմի միջև առաջանում է երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմ այսպիսով սաղմնային թերթիկները սաղմում որոշակի տեղում գտնվող բջիջների շերտեր են, որոնք համապատասխան օրգաններ են սկզբնավորում: Տարբեր թերթիկների բջիջները տարբերվում են իրարից: Այն օրգանիզմները, որոնք իրենց զարգացումը սկսում են երկու սաղմնային թերթիկներից՝ էկտոդերմից և էնտոդերմից կոչվում են երկշերտ օրգանիզմներ : Այն օրգանիզմները, որոնք իրենց զարգացումը սկսում են երեք սաղմնային թերթիկներից կոչվում են եռաշերտ օրգանիզմներ տափակ, կլոր և օղակավոր որդերը, փափկամարմինները, փշամորդները, հոդվածոտանիները, քորդավորները։ Էկտոդերմի բջիջներից առաջանում է նյարդային համկարգ, զգայարանները, մաշկի էպիթելին, ատամների էմալը։ Էնտոդերմի բջիջներից ձևավորվում են աղիքի էպիթելը, մարսողական գեղձերը, խռիկների և թոքերի էպիթելը։

Միթոզը և Մեյոզ համեմատություն

Միթոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոզը բաղկացած է 2 հաջորդական բաժանումներից, որոնց միջև կա կարճ ինտերֆազ:

Անհատական աշխատանք քիմիա կենսաբանություն Վիտամիններ

Կենսական տարրերը առաջացնում են բարդ օրգանական նյութեր (բարդ օրգանական նյութեր, սպիտակուցներ, ածխաջրեր, գլյուկոզ սախառոզ, նուկլեինաթթուններ, ճարպեր, լիպիդներ, վիտամիններ և այլն) որոնք ապահովում են մեր առողջ ապրելակերպը։

Անկենդան աշխարհ ինչն է ընդանուր ինչն է տարբեր-

կենդանի աշխարհը կենդանի մարմինները քանի (թագավորության)- կենդանիներ, բույսեր, սնկեր և մանրենրեներ։

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

Գենետիկա

Կատվից ծնվում են կատվիկներ, իսկ տանձենուց տանձեր են ստացվում. դա բնության օրենքն է: Բոլոր կենդանի էակները նման են իրենց ծնողներին, նրանք ժառանգում են նախորդ սերունդների հատկանիշները: Իսկ թե ինչպես է տեղի ունենում ժառանգական հատկանիշների փոխանցումը, ուսումնասիրում է գենետիկա գիտությունը:

Բույսերի և կենդանիների բոլոր տեսակներն իրարից տարբեր են, մեկ տեսակի ներկայացուցիչները նույնպես բոլորովին միանման չեն: Օրինակ՝ մանուշակի ծաղիկները կարող են լինել բազմագույն, իսկ սարդերի արուները էգերից խոշոր են. այդպիսի տարբերությունների մի մասը բացատրվում է ժառանգականությամբ, որը ապահովում է հատկանիշների փոխանցումը սերունդներին:

Աղբյուր Հայկական Հանրագիտարան։

Գրիպ

Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները։

Գրիպը վիրուսային հիվադություն է որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով ախտանիշներն են գլխացավ, թուլություն, վերին շնչուղիների բորբոքում կարող է լինել նաև ջերմություն, նաև դժվարաշնթուդյուն։ Ոչ մի դեպքում անծիբյոծիկներ չխմել։ Շատ պետք է օկտագործել հեղուկներ մրգեր թեյեր։ Բարձր ջերմության դեպքում դիմել բժշկի։ Պետք է հիվանդին առանձնացնել առանձին սենյակում նաև առանձնացնել սպասքը։

Մաշկ

Մաշկի կառուցվածքը- մաշկը կառուցված է երեք շերտից էպիդերմիս(վերնամաշկ), դուման(բուն մաշկ), հիպոդեռմա(ենթամաշկային ճարպաբջանք)։

Մաշկի ֆունկցիաները- Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա, մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պախմանմաը։ Մաշկում արտադրվում է մոլային նյութը որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ պոխարկվում է D վիտամինի մասնակցում է նաեւ շնչառությանը։ Մաշկը պաշտպանում է հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական քիմիական վնասվածքներից։

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ)Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն լեզվի գլխատառերով՝ A,B,C,D և այլն:

Միաբջիջ կենդանիներ

1675-ին հոլանդացի բնագետ Էնթոնի Վան Լևենգուկը, մանրադիտակով հետազոտելով մի կաթիլ ջուր, տեսավ միակողմանի կենդանիներ: Պրոտոզո մեծ մասի չափերը շատ փոքր են, ուստի դրանք կարելի է ուսումնասիրել միայն մանրադիտակով: Կան բավականին մեծ տեսակներ ՝ մինչև մի քանի սանտիմետր երկարություն: Միակողմանի կենդանիները այլապես կոչվում են պրոտոզո: Միա-բջջային կամ պրոտոզա ներառում են այնպիսի կենդանիներ, որոնց մարմինը բաղկացած է միայն մեկ բջիջից: Այս բջիջը մի ամբողջ օրգանիզմ է, որը կարող է ինքնուրույն գոյություն ունենալ, այսինքն. շարժվել շուրջը, շնչել, ուտել, բուծել: