Դասակարգել քիմիական ռեակցիաները բերել օրինակներ

Միացման ռեակցիա
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ:
օրինակ՝
Cu + O -> CuO 

Քայքայման ռեակցիա
Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր:
օրինակ՝
Fe(OH)-> FeO + H2

Տեղակալման ռեակցիա
Տեղակալման են կոչվում այն ռեակցիանները, որոնք կատարում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարի ատոմներից, որևե մեկին:
օրինակ՝
Zn + 2HCl—>ZnCl2 + H2

Փոխանակման ռեակցիա
Փոխանակման ռեակցիաները (անվանում են նաև կրկնակի փոխարինման, կրկնակի տեղակալման կամ մետաթեզի ռեակցիաներ) ընթանում են, երբ երկու իոնային միացությունների բաղադրիչ մասերը փոխանակվում են մեկը մյուսով՝ առաջացնելով երկու նոր միացություն։ 
օրինակ՝
BaCl2​+Na2​SO4​→BaSO4​+2NaCl

Ջերմանջատիչ ռեակցիա
Ջերմանջատիչ ռեակցիաները նրանք են, որոնք ընթանում են ջերմություն անջատելով։ Ջերմային էֆեկտը կախված է փոխազդող նյութերի բնույթից, ռեակցիային մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից և այլն։

Կատալիզատորներ
Կատալիզատոր, քիմիական նյութ, որն արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։

Օքսիդավերականգնման ռեակցիա
Օքսիդավերականգնման ռեակցիան քիմիական ռեակցիայի տեսակ է, որի ընթացքում տեղի է ունենում էլեկտրոնների անցում երկու կառուցվածքային միավորների միջև։ 

Ինքնաստուգման առաջադրանքներ

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, թվարկեք մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Միկրոտարրեր – երկաթ (Fe), պղինձ (Cu), սելեն (Se), յոդ (I), քրոմ (Cr), ցինկ (Z), ֆտոր (F), մանգան (Mn), կոբալտ (Co), մոլիբդեն (Mo), սիլիցիում (Si), բրոմ (Br), վանադիում (Va), բոր (B), մագնեզիում (Mg), նատրիում (Na), քլոր (Cl), կալիում (K), կալցիում (Ca)։

Մակրոտարրեր – ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P), ծծումբ (S)

Ուլտրատարրեր – ոսկի (Au), արծաթ (Fe), ուրան (U), ալյումին (Al)

2. Որքա՞ն է մակրոտարրերի՝ C, H, O, N, P, S  պարունակությունը կենդանի օրգանիզմում ըստ զանգվածի (%).

       1)  24 %                              2)76 %                          3)  97 %             4)  62%

3. Որքա՞ն է կենսական տարրերի՝ մակրոտարրերի կարգաթվերի գումարը.

      1)  31                                   2)  92                              3)  53                           4)   48

4. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի  նվազման.

1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

4) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

5. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

  1)  սննդային, մեծ, կենսաբանական                          3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

  2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական                4)  սննդային, մեծ, կենսաքիմիական   

6. Որո՞նք են բաց թողած բառակապակցությունները.

Վերքերը 3%-անոց ջրածնի պերօքսիդով մշակելիս այն փրփրում  է, քանի որ ____________ ազդեցությամբ  ջրածնի պերօքսիդը քայքայվում է անջատելով _____________:

1) կատալազ ֆերմենտի, ատոմային ջրածին                                

2) ուրեազ  ֆերմենտի, ատոմային թթվածին

3) ուրեազ  ֆերմենտի, ատոմային ջրածին

 4) կատալազ  ֆերմենտի, ատոմային թթվածին  

7. Որո՞նք են բաց թողած բառերը.

Փոքր չափաբաժնով թմրանյութերն ունեն _________ ազդեցություն, մեծ քանակով թմրանյութերն ազդում են  որպես ____________ միջոց, իսկ առավել մեծ քանակներով թմրանյութերն ազդում են որպես _______:

1) ընկճող, ուրախացնող, խթանիչ                            3) խթանիչ, ընկճող, թույն                                          

2) ընկճող , խթանիչ, թույն                                            4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

8. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

9. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…

Օրգանական նյութեր – սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ

Անօրգանական նյութեր – կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, քլոր

10. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը, գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածային բաժինը տոկոսով արտահայտած:

Ջուր — H2O(1:16); Mr(H2O) = 2*Ar(H)+Ar(O) = 2+16 = 18 => ω(H2) = (2/18)*100 = 11.111%:

11. Հետևյալ բանաձևերով ո՞ր ջուրն է բնության մեջ առավել տարածված.

1)  H216O                                     2)   D216O                            3)   D217O                   4)  T218O

12. Որքա՞ն է թթվածին տարրի զանգվածային բաժինը (%) ծանր ջրում՝ D2O –ում.  

1)  25                               2)   29,4                           3)  70,6                     4)  80

13. Օդում թթվածնի ծավալային բաժինը կազմում է մոտ 20%: Հաշվեք քանի՞ լիտր թթվածին կա Ձեր բնակարանում…

Սենյակների ծավալները՝

  • 26 մ3
  • 19 մ3
  • 31 մ3
  • 19 մ3
  • 88 մ3
  • 49 մ3

26+19+19+31+88+49=232 մ3

1 լիտր = 0.001 մ3

V(O2)=232000 լ * 20/100=46.400 լիտր

Պատ՝․ 46.400 լիտր

14. Գլյուկոզի օքսիդացման ռեակցիայի ջերմաքիմիական հավասարումը հետևյալն է.

C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O + 2816 կՋ    

 Որքա՞ն էներգիա (կՋ) կանջատվի մարդու օրգանիզմում, եթե օքսիդանա 90գ գլյուկոզ:

  1)   602                            2)  1408                             3)  704                            4)  325      

15. Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞ երևույթ է ֆոտոսինթեզը՝ ֆիզիկական, թե՝ քիմիական, ինչու՞։ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ. բույսի աճի համար, պատասխանը հիմնավորեք….

Լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայություն։

Այն քիմիական երևույթ է, քանի որ ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրից՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

16. Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

17. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

18. Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:

19. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 ախտածին մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

20. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և ջրում…

Դրանք կարող են լինել գազեր, ինչպիսիք են ջրածնի քլորիդը, բենզոլը կամ տոլուոլը, դիօքսինը կամ ասբեստի նման միացություններ և այնպիսի տարրեր, ինչպիսիք են կադմիումը, սնդիկը և քրոմը։ Հողը հաճախ թունավորվում է պարարտանյութերի պատճառով, օդը՝ արդյունաբերական խոշոր կենտրոնների, ջուրը՝ մարդկանց կողմից արտադրված աղբերի։

21. Ինչպիսի՞ գործառույթներ ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները կենդանի օրգանիզմում:

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը։

Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։

Լաբարատոր փորձ

Ջրի օրգանոլեպտիկ հատկությունները և միջավայրի որոշումը

(գույնը, հոտը և համը) միջավայրը լինում է (հիմնային, թթվային, չեզոք): Որն է համարվում մաքուր խմելու ջուր ? (թափանցիկ, զուլալ, մաքուր) ջրին դառնահամություն եմ տալիս կալցիումական և մագնեզիումական աղերը։ Իոնապոխանակիչներով (L+ և Na) աղեր։ Մաքուր խմելու ջուր չպիտի պարունակի 100 ախտածին մանրեից պակաս մեր տարիքում ավելի քիչ։

f(O²)=20%

f(N²)=78%

f(այլ գազեր)=2 %

f()

ազնիվ գազեր- He, Ne, Az, Ilz, Xn, Rn

Որն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ

Էկոլոգիապես մաքուր սնունդ հնարավոր չէ ստանալ էկոլոգիապես ոչ մաքուր միջավայրում։ Շրջելով   երևանյան   սննդի  կետերով`  նկատեցինք, որ վաճառվող սննդամթերքները չեն համապատասխանում էկոլոգիապես մաքուր սննդի  չափանիշներին:  Վաճառակետերում  վաճառում են “փոշում կորած” սնունդ, սակայն երբ  վաճառողից բացատրություն ենք պահանջում, թե ինչու է վաճառվող սնունդը գտնվում այդ վիճակում, պատասխան է հնչում. “Արագորեն սպառվում է, ծածկելու կարիք չկա”: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:  Դրանց ստացման համար  չեն  կիրառվում  քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև  աճեցման տեղը, օդի մաքրությունը,  ոռոգման ջրերի քիմիական կազմը,  արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը: Բացի աճեցման էկոլոգիապես մաքուր պայմաններից,  կարևոր է նաև տեղափոխման և  վերամշակման ընթացքը”:

Նախագծի անվանումը՝   <<Հալոգեններ>>

Հալոգեններն են յոթ երրորդ խմբի գլխավոր ենթախումբ- F,Cl,Br,I,At:

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են դրանք  բնութագրեք այդ տարրերը.,

*2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ,  գրեք  օրինակներ…

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների    դերը  մարդու  օրգանիզմում….
*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը:
*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  են  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…
*6- Թվարկեք   հալոգեն  պարզ  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և  նրա  միացությունները

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը,  ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
*9-  Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10- Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:    1 կգ ֆիզիոլոգիական  լուծույթ  պատրաստելու  համար   քանի՞ գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

  1. Հալոգենները Մենդելեևի պարբերական համակարգի 7րդ խմբի գլխավոր(Ա) ենթախմբի տարրերը ֆտոր, քլոր, բրոմ, յոդ։

2. Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում։

3Մարդու օրգանիզմում յոդն անհրաժեշտ էհատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար։Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%_ը և անհրաժեշտ է սննդի նննորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

4. ֆտորի ատոմի կառուցվածքն է(9,10)9:

Քլորի ատոմի կառուցվածքն է(17,18)17:

Բրոմի ատոմի կառուցվածքն է(35, 44)35:

Յոդի ատոմի կառուցվածքն է(53,74)53:

5. Քլորի վալենտականությունը երբ մեկ է, օքսիդացման աստիճանը 11,-1 է, երբ վալենտականությունը 3 է, օքսիդացման աստիճանը +3:Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5է, իսկ երբ վալենտականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է։

6. Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են Հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին ։Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է։Հալոգենները ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է։

7. Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ_անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքները սպիտակեցնելու համար։

8. Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում։Ազոտական թթվի աղերը’ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղատնտեսության մեջ։Նատրիումի քլորիդը առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից։Շինարարությունում և ժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը , որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից։

Ժավելաջուրհ կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։Հաճախ ժավելաջուր է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը ,որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է, և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով խոնավածուծ սպիտակ փոշի է։

Ուղղորդող հարցերը

1. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը, որոնք նաև անվանում են կենսական տարրեր

Կենսական տարրեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր (սպիտակցուներ, ածխաջրեր, գլյուկոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն, ճարպեր, լիպիդներ, նուկլեինաթթուներ, վիտամիներ և այլն), որոնք էլ ապափովում են կենդանի օրգանիզմի գործունեությունը։

2. Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը՝

մակրո-, միկրո-,ուլտրատարրերՄակրոտարերը կազմում են մեր օրգանիզմի 97%-ը, դրանք 6 հատ են՝ ածխածին (C), ջրածին (H), թթվածին (O), ազոտ (N), ֆոսֆոր (P), ծծումբ (S):

3. Կենդանական աշխարհը քանի՞ «թագավորության» է բաժանվում:

Բաժանվում է 4 «թագավորությունների»` կենդանիներ, բույսեր, սնկեր, մանրէներ։

Անհատական աշխատանք քիմիա կենսաբանություն Վիտամիններ

Կենսական տարրերը առաջացնում են բարդ օրգանական նյութեր (բարդ օրգանական նյութեր, սպիտակուցներ, ածխաջրեր, գլյուկոզ սախառոզ, նուկլեինաթթուններ, ճարպեր, լիպիդներ, վիտամիններ և այլն) որոնք ապահովում են մեր առողջ ապրելակերպը։

Անկենդան աշխարհ ինչն է ընդանուր ինչն է տարբեր-

կենդանի աշխարհը կենդանի մարմինները քանի (թագավորության)- կենդանիներ, բույսեր, սնկեր և մանրենրեներ։

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

Բանջարեղենը եփելիս C վիտամինի մոտ 1/3-ը կորչում է: Սնունդը տաքացնելիս և երկարատև պահելիս կորուստը մեծանում է: Տապակելիս աննշան է քայքայվում, իսկ թթու դնելիս պահպանվում է:

Օքսիդներ

Մոլեկուլում -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են: 

Թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են:

Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի (ամֆոտեր):

Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ: