Գինեգործություն և խաղողագորտյություն

Հայկական կոնյակի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Կանգուն, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մասիս, Վանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի և Սև Արենի: Թույլատրվում է հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրված խաղողի սևապտուղ՝ Սև Արենի, Կախեթ, Խնդողնի, Թոզոտ կամ Սևենի սորտերից հայկական կոնյակի գինենյութ պատրաստել միայն խաղողից պտղամաշկն անմիջապես անջատելու եղանակով (սպիտակի եղանակ) ստացված խաղողի քաղցուից: Բրենդիի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Ճիլար, Գառան դմակ, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Կանգուն, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մսխալի, Վանի, Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, Ուգնի Բլանք Բ, Մասիս, Սև Արենի, Տիգրանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի, Անահիտ, Այգեզարդ, Արևշատ, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան և Հայրենիք: