Տնային աշխաատանք 01․04․19

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու երկհնչյունները:
    Ինձ այնպե՜ս է հրապուրում  էլեկտրոնային խաղը: Ամբողջ օրը հետևում եմ փոքր մարդուկին, որը կապույտ հանդերձով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխարհը, ելնում բարձր պարսպի վրա: Մի սխալ, և հրեշը հաղթում է մարդուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մարդուկի անունը) ազատում է թագավորի
    աղջկան:  Փորձում եմ վեր կենալ, բայց  ոտքերս չեն ենթարկվում, միայն մատներս են շարժվում. կարող եմ սեղմել մեկ այս կոճակը, մեկ այն: Աչքերս լարվածությունից
    հոգնել են: Ես անօգնական եմ և մենակ այդ անիրական աշխարհում:
    Հանկարծ հնչեց զարթուցիչի ձայնը:
    — Ա՜խ, ի՜նչ լավ է, որ երազ էր,- բացականչեցի ես:

2.Բառերը բաժանիր բաղադրիչների: Յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության: Օրինակ՝ խնձորենի-խնձոր+ենի-ածանցավոր բառ

Ան-հայտ, խնձոր-ենի, ան-մտությունմթեր-ային, տգեղ, անհավատ-ալի, միլիոն-ավոր, չկամ, ցուց-անակ,  կղզյակ, հայր-ական,  ապա-շնորհ, դժգոհ-ություն, հավաք-ածու, լս-արան, ծիծաղ-ելի, ան-թիվ, մորթ-եղեն, մետաղ-յա, բաց-առիկ, ասեղնագործ-ություն,
որ-սորդ, պող-պատե, հն-ություն, գու-նեղ, մեղմ-որեն, միջն-ակարգ, բուսական-ություն։

3.Կազմիր բարդ բառեր արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով: Յուրաքանչյուր բառով որքան կարող ես: Օրինակ՝ արև-արևածաղիկ, արևաշող,արևափայլ։
Լույս-լուսասեր,անլույս։
Հող-հողագունդ,հողոտ,հողամաս։
Ջուր-ջրցան,ջրահարս,ջրաշուշան։
Նկար-նկարչություն,նկարազարդ,նկարիչ։

4.Տրված բառերը դարձրու ածանցավոր`սալոր, գիր, տուն, բարի, տանձ, սեր, արև,
օրինակ՝ սալոր-սալորենի
գիր-գրավոր,տուն-անտուն,բարի-բարեգութ,տանձ-տանձենի,սեր-սիրելի,արև-արևափայլ։

5.Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.

Գույն+ գեղ-գունագեղ
Արյուն+ հեղ-արյունահեղ
Ջուր+ հեղձ-ջրահեղձ
Ծաղիկ+ փունջ-ծաղկեփունջ
Ես+սեր-եսասեր
Նավ+ վար-նավավար

  1. Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից
Արմատներ-արմատ,լուծույթներ-լուծույթ,ցողուններում-ցողուն,մետաղներ-մետաղ,պաշարներ-պաշար։

 

7.Շարունակի՛ր միտքը.

Ես ուզում եմ, որ Հայաստանում խաղաղություն տիրի։

Մարդիկ ծնվում են, որովհետև պետք է երջանիկ ապրեն։

Եթե դպրոցական օրենքները հաստատեին աշակերտները, երթի դուրս կգային։

Սիրում եմ գարունը, որովհետև գարնանը ծաղկունք է։

Եթե մարդիկ չկարողանային լացել և ծիծաղել,  նրանց կյանքը դառը կլիներ։

8.Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին: 

Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Հարց—առաջադրանք

Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:

  • Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
  • Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
  • Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
    Առակը հենց սա է ուսուցանում,որ պետք է տեսնել նաև աչքի տակի եղածը։

 

Leave a comment